Ներքին 1 տարի առաջ - 12:32 02-12-2024

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել շուրջ 60 միլիոն արժողությամբ «Երասխ-1» զորամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա.-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Է.Ա.-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի ապրիլի 28-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող՝ «Երասխ-1» զորամասի շուրջ 2200 քմ մակերեսով զորանոցը և այլ շինությունները, ինչպես նաև 1.2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա.-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք՝ Է.Ա.-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը:

Հավելենք, որ Հակակոռուպցիոն դատարանի մեկ այլ՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով, հաստատվել էր նաև կողմի հետ Գլխավոր դատախազության կնքած հաշտության համաձայնությունը: Արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 9000 քմ մակերեսով հատուկ նշանակության հողամասը և 993.7 քմ մակերեսով շինությունները, որոնք 2024 թվականի հունվարի 4-ին ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ