ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Գորիս քաղաքում մառախուղ է
copy image url

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Գորիս քաղաքում մառախուղ է

Ներքին 6 ամիս առաջ - 08:54 02-12-2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Աղվանի բնակավայրից դեպի Տաթև հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում տեղում է ձյուն:

Գորիս քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։