Ներքին 1 տարի առաջ - 15:04 30-11-2024

Ամուսինը մեղքը բացարձակապես չի ընդունում․ այսօր ինքնասպան եղած կնոջ ինքնահողն է 

«Ամուսինը մեղքը բացարձակապես չի ընդունում։ Բավականին երկար զրույց ենք ունեցել։ Ամուսինն ասում է, որ կնոջ հայրն էլ գիտի, թե իր աղջիկը ոնց է ապրել մեր տանը»,- Oragir.News-ի հետ զույցում պատմեց Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օրեր առաջ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղում ամուսնու ծեծի պատճառով կին է ինքնասպան եղել։

Վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այժմ պատրաստվում են գնալ կնոջ ինքնահողին։

«Երեխաներն իրենց մորաքրոջ տանն են։ Մեծ տղան այստեղ է, երկու բառ խոսեցինք, հիմա գնում ենք գերեզմաններ։ Մերիի հայրը իրեն բավականին նորմալ է դրսևորում, կոնֆլիկտ չի եղել Մերիի ամուսնու հետ»,- ասաց նա։

Արշակ Մկրտչանի պնդմամբ՝ մահացածի մարմնի և դեմքի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու