Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:45 29-11-2024

Մեջը փող ա գտել, դրա համար էլ նորաձև կրթվելու նախագիծ ա անում. հարցում 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը 2025 թվականը հայտարարել է կրթվելու տարի և սկսել է «Կրթվելը նորաձև է» նոր նախաձեռնություն։

Նրա այս նախաձեռնությանը միանում են տարբեր մարդիկ, վերջիններիս գրառումներով վարչապետի կինը կիսվում է իր ֆեյսբուքյան էջում։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե միանալու՞ են նրանք Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը։

Անցորդների մեծ մասը պատասխանեց, որ նույնիսկ տեղյակ չէ դրա մասին, իսկ մի մասն էլ նշեց, որ չի միանալու դրան։ Եղան նաև մարդիկ, ովքեր դրական տեսակետ հայտնեցին այս նախագծի մասին։
«Կրթությունը նորաձև չի լինում, այլ բարձրակարգ է լինում»,- ասաց մի կին անցորդ։

Մի տարեց տղամարդ էլ վրդովված պատասխանեց. «Մեջը բան կա, փող ա գտել, դրա համար էլ անում»։
Անցորդներից մեկ այլ կին էլ դրական գնահատեց Աննա Հակոբյանի այս նախաձեռնությունը. «Անպայման մասնակցելու եմ, կրթվելը լավ բան է, բոլորս էլ պետք է կրթված լինենք»,- ասաց նա։

Մեկ այլ անցորդ տղամարդ էլ զայրացած ասաց, որ չի մասնակցելու այս նախաձեռնությանը. «Էս նախագիծն ամեն դեպքում ոչ հայանպաստ ա։ Չտեսի նման որտեղ տեսնում են մի բան, բերում են։ Մեր ազգային ինքնությունը խախտված ա դրանց պատճառով»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ