Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:53 27-11-2024

Եղևնիների արանքում բերել, այլանդակ բան են դրել. Չարենցավանի բնակիչ

Չարենցավանում արդեն երկար ժամանակ է, ինչ բողոքում են կանաչապատ տարածքների վերացման դեմ, քաղաքում, ըստ բնակիչների, այլևս կանաչապատ տարածք չի մնացել։

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Oragir.News-ը ահազանգ է ստացել Չարենցավանի իր ընթերցողներից մեկից, ով հայտնեց, որ մոտ 2 ամիս կլինի, ինչ Չարենցավանի կենտրոնում բերել և եղևնիների մեջ վագոն-տնակ են տեղադրել։

«Չարենցավանում այլանդակ ձևով կանաչապատ տրածքները վերացվում են։ Քաղաքի ուղիղ կետրոնում մի այլանդակ բան են բերել դրել՝ եղևնիների արանքում։ Դա ապօրինություն է։ Դարպաս են եռակցել ու այդ եղևնին արդեն մնում է միայն կտրել։ Իսկ այն տնկվել է 45 տարի առաջ։

Ոչ մի բացատրություն չեն տալիս, Չարենցավան քաղաքում ով ինչ ուզում, անում է։ Ապօրինի բերել վագոն-տնակ են դրել, իսկ ո՞վ է դրել, հենց համայնատիրությունը։ Եթե ավագանու անդամ համյնապետն է նման բան անում, ապա ինչ պահանջենք մնացածից »,-ասաց Չարենցավանի բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը