Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 09:45 26-11-2024

Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։

«Նախագահը խոստացել է, որ ինքը կլինի այն մարդու երդմնակալության արարողությանը, ով կհաղթի ընտրություններում: Նա և Առաջին տիկինը պատրաստվում են կատարել այդ խոստումը: Նախագահը դա տեսնում է որպես մեր ժողովրդավարական արժեքներին նվիրվածության կարևոր դրսևորում և հարգանքի տուրք ժողովրդի կամքին»,- լրագրողներին ասել է Բեյթսը։

Հիշեցնենք՝ Թրամփը հաղթել է նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Հանրապետականի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը