ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի՝ ՊՎԾ տնօրեն նշանակվելու լուրից հետո
Oragir.News-ի խմբագրություն է զանգահարել Լոռու մարզի Հոբարձի գյուղից բնակիչներից Կարենը և հայտնել, որ Արփի Դավոյանն իր համագյուղացին է՝ խնդրելով «մի քիչ աշխատանք տանել ու մանրամասն ծանոթանալ Արփի Դավոյանի կենսագրությանը»։
Նա նշեց, որ Արփիի հայրը տարիներ առաջ «դարդից գլուխն առել, փախել է», ու մինչ օրս նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։
Հարցին, թե ինչու է գլուխն առել ու փախել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այ հենց սրա համար եմ խնդրում, որ մի քիչ ուսումնասիրեք էդ երևույթին։ Դրա նմաններին մեզ մոտ «օրինակ» ենք ասում․․․ Երբ որ ուսումնասիրեք իրա ու իրա մոր անցած ճանապարհը, գլխի կընկնեք, թե էդ խեղճ իսանը ինչի դարդաբողմա եղավ․․․»։
Դիտարկմանը, թե ինչու է նրա համար այդքան կարևոր, որ հանրությունն իմանա Արփի Դավոյանի ով լինելը, հոբարձեցի տղամարդն ասաց․ «Ամենաահավոր բանն էս աշխարհում չտես, աբիժնիկ ու «էսթավուր» կնգան պատասխանատու պաշտոնի դնելն է»։
Հարկ համարեցինք համացանցի աղբյուրներից ծանոթանալ Արփի Դավոյանի կենսագրությանը։ Պարզվեց, որ նրա անունով էջ կա Վիքիպեդիայում։ Պարզվեց նաև, որ Արփի Դավոյանը 2018թ․ թռիչքաձև աճ է գրանցել իր կարիերայում՝ «Ելք» խմբակցության գործավարից դառնալով վարչապետի օգնական, իսկ մի քանի ամիս անց՝ Ազգային ժողովի պատգամավոր։ Վիքիպեդիայում նաև գրված էր, որ նա 2018-20 թվականներին սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության բաժնում։

Ակադեմիայի կայքէջը մանրամասն ուսումնասիրելուց հետո, սակայն նման բաժին չհայտնաբերեցինք։ Զանգերն ու հարցումները Ակադեմիայում աշխատող որոշ գործընկերների ևս արդյունք չտվեց։ Մարդիկ չէին հասկանում, թե ինչ ասել է՝ սովորել ՀՀ ԳԱԱ քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության բաժնում։
Նույն աղբյուրը, որ վերջին անգամ թարմացվել է բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 21-ին, նշում էր, որ Արփի Դավոյանը «2022 թվականից մինչ օրս սովորում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության բաժնում», հավանաբար նկատի են ունեցել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Իրավագիտություն» մագիստրոսական ծրագիրը։
Ի դեպ, Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, մագիստրոսական կրթական ծրագրերը առավելագույնը 2 տարի են տևում։
Oragir.News-ը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից փորձեց ճշտել, թե քանի տարի է տևում այդ մագիստրոսական տարին, և ինչու է Արփի Դավոյանը երրորդ տարին այնտեղ սովորում։
«Առկա ուսուցումը 1,5 տարի է, հեռական՝ 2։ Ինքն ավարտել է արդեն։ Անցած տարի, այսինքն՝ անցած ուսումնական տարում է ավարտել»,- հայտնեցին Գիտակրթական միջազգային կենտրոնից։
Ինչու են միմյանց հակասում ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատասխանն ու Վիքիպեդիայում Արփի Դավոյանի կենսագրականը՝ պարզ չէ։ Սակայն հստակ է այն, որ ՔՊ-ական պատգամավորի կրթության հարցում կա մեծ առեղծված։