ԵՊՀ «Սև շենքի» զավթված տարածքում շինարարությունը շարունակվում է

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:20 22-11-2024
Երևանի պետական համալսարանի «Սև շենքի» հարևանությամբ ակտիվ շինարարություն է ընթանում։ Շինարարության հետևանքով կառուցապատողը զավթվել է ԵՊՀ մասնաշենքի ավտոկայանատեղիի մի հատվածը։

Oragir.News-ն այսօր եղել է տեղում և ֆիքսել, որ շինարարությունն ակտիվ կերպով շարունակվում է։

Շինարարական աշխատանքների պատճառով ավտոկայանատեղիի գծանշումների մի մասը մնացել է շինհրապարակում։

ԵՊՀ «Սև շենքի» բակի ավտոկայանատեղիից բավականին հատված ցանկապատվել է կառուցապատող ընկերության կողմից։

Նշենք, որ այս շենքի կառուցումը մեծ աղմուկ էր բարձրացրել 2021 թվականի հունիսին, երբ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե ԵՊՀ «Սև շենքի» վաճառքի հարցը քննարկման փուլում է, և որ այդ տարածքում հյուրանոց է կառուցվելու։ Այնուհետև հայտնի դարձավ, որ խոսքը ոչ թե «Սև շենքի», այլ «Սև շենքի» կայանատեղիի մասին է։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն անդրադարձել էր, Երևանի պետական համալսարանի «Սև շենքի» անմիջապես հարևանությամբ՝ Աբովյան 52 հասցեում, ակտիվ շինարարություն է ընթանում։
Նշենք նաև, որ մեր հրապարակումից հետո ոչ մի արձագանք կամ հերքում չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
20:42 Աջապահյանը արյուն թափելու կողմնակից է, ես դեմ եմ նման հոգևորականին. ուսուցիչ
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
22:41 Եթե Իսրայելը կրկին հարձակվի ​​Իրանի վրա, նույնիսկ ԱՄՆ-ն չի փրկի Նեթանյահուին. Մուսավի