Արտաքին 1 տարի առաջ - 22:11 21-11-2024

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները նոյեմբերի 21-ին շուրջ 20 ռազմական գործողություններ են իրականացրել Իսրայելի բանակի դեմ՝ հրթիռակոծելով Աշդոդում և Հայֆայում գտնվող ռազմակայանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է շարժման տարածած հաղորդագրությունում:

Ըստ տեղեկությունների՝ սահմանային Թել Հարֆա բնակավայրում հարձակման են ենթարկվել նաև իսրայելական մեկ դիվերսիոն և մի քանի տարհանման խմբեր՝ զրահատեխնիկայով հանդերձ: Նշվում է, որ իսրայելական կողմն ընդունել է չորս զինվորականների զոհվելու և վեց մարտիկի վիրավորվելու փաստը:

Իսրայելցի զինվորականների ևս մի քանի խմբեր հարձակման են ենթարկվել Իսրայելի տարածքում՝ Միտուլա բնակավայրի մոտ:
Հաղորդագրության համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի մարտիկներն առաջին անգամ հրթիռակոծել են Լիբանանի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա՝ Աշդոդ քաղաքից արևելք գտնվող իսրայելական Հաթցոր ավիաբազան:

Նաև հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհի են ենթարկվել Ակկո քաղաքում գտնվող Շարագա ռազմաբազան, Հոլանի բարձունքներում տեղակայված վաղ նախազգուշացման կենտրոնը և Իսրայելի ռազմածովային ուժերի Հայֆայի բազան, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանից 35 կմ հեռու:

Իսրայելական ինքնաթիռներն էլ իրենց հերթին հարվածների չորս շարք է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, ինչպես նաև արևելյան Լիբանանի Բեքաայի հովտի մի քանի բնակավայրերին:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է