Ներքին 1 տարի առաջ - 23:08 20-11-2024

Դալմայի այգիների տարածքում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ մի քաղաքացի ապօրինի զենք և զինամթերք ունի։ Մալաթիայի ոստիկանների կողմից՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, քաղաքացու հետ տարված բացատրական աշխատանքները տալիս են դրական արդյունք։ Քաղաքացին ոստիկաններին հայտնում է, որ ինքը Դալմայի այգիներում թողնում է 44- օրյա պատերազմից հետո իր հետ այնտեղից բերած զենք ու զինամթերքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիայի ոստիկանները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մոտ 1,5 կմ շառավղով որոնողական աշխատանքների արդյունքում Դալմայի այգիների ջրատարի մոտ հայտնաբերում են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է 9 հատ ատրճանակ, 5 հատ ինքնաձիգ, 4 հատ հրացան, 4 հատ տոզ, 1 աբրեզ հրացան, 4 հատ «ինքնաշեն» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «մոսի» տեսակի ինքնաձիգ, 1086 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտներ, 21 հատ նռնակ, 11 հատ պայթուցիչ, 5 հատ դատարկ փամփշտատուփ, 2 հատ կանաչ գույնի պայթուցիկ սարքի նմանվող առարկա, դեղնավուն փոշենման զանգված, 2 հատ կանաչ պայթուցիկ, 1 հատ պինդ դեղնավուն պայթուցիկ նյութ, 1 հատ սև տուփի մեջ գտնվող առարկա:

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ