Ներքին 1 տարի առաջ - 20:57 22-02-2025

Քաղաքացին իր մոտ պահվող մի ամբողջ զինանոց ինքնակամ հանձնել է ոստիկաններին. shamshyan.com

Փետրվարի 20-ին զենքի, ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և պատերազմից բերված զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում:

Նույն օրը դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 335 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ զննություն է կատարվել նշված վայրում։

Հայտնաբերվել է 1 հատ «ԱԿ-74» տիպի 5.45մմ տ/չ-ի ջնջված համարներով ինգնաձիգ, 1 հատ «ԱԿՄ» տիպի 7.62մմ տ/չ-ի ինգնաձիգ, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 16մմ տ/չ-ի երկփողանի որսորդական հրացան, 1 հատ 4.5մմ տ/չ-ի «ՎԱԼՏԵՐ» տիպի օդաճնշիչ ատրճանակ, 1 հատ 4.5մմ տ/չ-ի «ԳԼԵՏՉԵԳ» տիպի օդաճնշիչ ատրճանակ, 235 հատ 7.62մմ տ/չ-ի գնդացիրի փամփուշտներ, 100 հատ 7.62մմ տ/չ-ի ինգնաձիգի փամփուշտներ, 74 հատ 5.45մմ տ/չ-ի ինգնաձիգի փամփուշտներ, 11 հատ տարբեր տ/չ-ի որսորդական հրացանի փամփուշտներ, 5 հատ Գ-1 տեսակի նռնակ, 1 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 1 հատ ՌԴԳ տեսակի ծխագլանակ, 5 հատ նռնակի ճայթուցիչ, 4 հատ նռնակի ճայթուցիչի բռնակ, 1 հատ Կ-68 համարի սվին դանակ իր պատյանով և 1 հատ զինվորական զրահաբաճկոն:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ