Ներքին 1 տարի առաջ - 20:53 19-11-2024

Առաջարկվում է հարկերը բարձրացնել վեց անգամ. Նաիրի Սարգսյան

«Այս փոփոխությամբ առաջարկվում է հարկերը բարձրացնել 6 անգամ՝ գործող 5% հարկի փոխարեն սահմանել 31% հարկ»,- ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։

«Այս ամբիոնից վարչապետն ասաց՝ այն հարկային օրենսգիրքը, որն ունենք, ապապետական է, իմ փաստարկն այն է, որ մեր հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացում, ավելի շատ` փող աշխատելը։

Ես այս մտքի հետ հարյուր տոկոսով համաձայն եմ։ Սակայն այս ապապետական օրենսգիրքը պետական դարձնելու համար ընտրվել է սխալ մեթոդ, որը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ ավելի է խորացնում այն։

Բիզնեսները հիմնադրվում են ՀՀ-ում, տարեցտարի զարգանում, երբ հասնում են այն մակարդակին, որ տարեկան շրջանառությունը մոտենում է 115 միլիոն դրամին, կանգ են առնում, դադարում են ներդրումներ կատարել կամ բիզնեսը մասերի են տրոհում, սկսում ստվերում աշխատել, անում են ամեն ինչ, որ 115 միլիոն դրամի շեմը չանցնեն։ Սա նման է մեքենայի ձեռքի արգելակին՝ «ռուչնոյ տոռմուզին», որը խանգարում է, որ բիզնեսն ինչ որ պահից աճի։ Այս «արգելակը» վերացնելու համար կա երկու տարբերակ, առաջին՝ վերացվի շրջանառության հարկը, երկրորդ՝ բարձրացվի շրջանառության հարկի շեմը կամ վերացվի։ Ֆինանսների նախարարությունը որոշել է գնալ առաջին տարբերակով, որի պատճառով այս 115 միլիոնում գտնվող «ձեռքի արգելակը» տեղափոխել է ներքև, և բիզնեսը հիմնադրման առաջին օրվանից պետք է աշխատի «արգելակը քաշած» վիճակում և իր աշխատած 100 դրամից պետք է վճարի 31% հարկ»։

Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ այս նախագիծը տարածվելու է մի շարք ոլորտների վրա՝ հաշվապահներ, իրավաբաններ, ճարտարապետներ, անշարժ գույքի բրոքերներ, փոքր շինարարական ընկերություններ, գովազդով և բլոգերությամբ զբաղվողներ, գիտական և գիտահետազոտական աշխատողներ։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա