Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:58 18-11-2024

Գնել Սանոսյանին չեն շպրտի մի կողմ, ուրիշ պաշտոն կտան․ Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբերի 17-ի երեկոյան բարձրաստիճան պաշտոնյաները, իրար հերթ չտալով, ազատման դիմումներ ներկայացրին։

Փաշինյանն էլ գրառում կատարեց և տեղեկացրեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նա է խնդրել թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ում խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հաստատել է բեռնապետություն։

«Ինձ համար հետաքրքիր չէ, թե ով է վերջինը կամ ով է հաջորդը։ Մեկ բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հաստատել է բեռնապետություն։ ՔԿ-ի նախագահն էլ է ինքը, ՊԵԿ նախագահն էլ է ինքը, ոստիկանապետն էլ է ինքը, որովհետև ինքն է որոշում, թե ով պետք է քաղաքական հալածանքի ենթարկվի կամ կալանավորվի։ Նա է որոշում՝ բոլոր առանցքային ոլորտներում ինչ քաղաքականություն պետք է վարվի։

Ինձ նաև զարմացնում են ընդդիմության անմակարդակ հումորները։ SMS-ով կամ WhatsApp-ով մարդ ազատել և այլն։ Սա ոչ թե հեգնանք կամ ծաղրանքի, այլ ողբերգության թեմա պետք է լինի, որ մի մարդ մեկ նամակով որոշում է պետական ինստիտուտների ճակատագիրը։ Մեր ընդդիմությունը պետք է լրջագույն քայլեր ձեռնարկի երկրում վերջնական բռնապետության կնքումը կանխելու համար։ Ընդդիմության կողմից ես բացի ֆեյսբուքյան ճղրտոցից, ստատուսներից ուրիշ կոնկրետ քայլ չեմ նկատում։ Քայլեր չտեսա նույնիսկ այն ժամանակ, երբ երեք օր առաջ Փաշինյանը ԱԺ-ի իր ելույթում ազզդարարեց 3-րդ հանրապետության ավարտը՝ ունենալով այնպիսի ելույթ, որից հետո ԱԱԾ-ն պետք է մտներ և նրան կալանավորեր»,-նշեց նա։

Զոհրաբյանի կարծիքով՝ Փաշինյանն այս քայլերով շատ պարզ խնդիր է լուծում։

«Նիկոլ Փաշինյանը լուծում է իր իշխանութունը վերարտադրելու խնդիրը։ Ժողովրդին էլ ցույց է տալիս, որ ձախողումների մեղավորը ոչ թե ինքն է, այլ այն պաշտոնյաները, որոնք ազատվեցին պաշտոններից։ Նա պարզապես լուծում է իմիջային խնդիր։ Իսկ ինչ է անում ընդդիմությունը՝ վաղուց արդեն թիթեռ է նկարում»,-ասաց նախկին պատգամավորը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը , որում նա նշել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ազատման դիմում են գրել, մեծ վաստակ ունեն մեր պետականության զարգացման գործում, Զոհրաբյանը նկատեց․

«Ոչ մի վաստակ նրանք չունեն, քանի որ նրանցից որևէ մեկը ոչինչ չի որոշել և ոչինչ չի որոշելու։ Չեմ բացառում, որ Գնել Սանոսյանին չեն շպրտի մի կողմ, այլ պաշտոնի կտեղափոխեն։ Վաստակ ունեցող մարդկանց ինչո՞ւ ես ազատում պաշտոնից։ Փաշինյանը Հանրապետության հրապարակում բղավում էր, որ ցանկացած որոշում կայացնելուց առաջ գալու է, ժողովրդի հետ խորհրդակցի։

Հիմա ժողովուրդը չպե՞տք է իմանա, թե տենց ղռդաբով ինչու են ազատվում առանցքային պաշտոնյաներ։ Ինձ չի զարմացնում Նիկոլ Փաշինյանը։ Ես նրան ֆանտաստիկ գիտեմ։ Ինձ շարունակում է զարմացնել և հիասթափեցնել ընդդիմությունը»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին