Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:24 05-04-2023

Գնել Սանոսյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Վրաստանի ՏԿԵ նախարար Իրակլի Կարսելաձեն:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը: