Ներքին 4 տարի առաջ - 13:50 23-03-2022

Գեղարքունիքի մարզում գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են նախարար Գնել Սանոսյանին

Արդեն մոտ կես ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչներրը՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկի հատվածը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը ամբողջովին կաթվածահար է եղել։ Խցանումը արդեն հասնում է մի քանի կիլոմետրի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշված վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիան կապված է այն բանի հետ, որ նշված գյուղերի բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենց գյուղերը դեմ են խոշորացմանը ու պահանջում են կառավարությունից, որպեսզի ինչպես եղել է երկար տարիներ, այդ թվում՝ Սովետի օրոք, այդպես էլ մնա. «Մենք դեմ ենք այդ ծրագրին, քանի որ դա, առաջին հերթին, վնասում է գյուղացուն։

Իսկ մենք ուզում ենք, որպեսզի ինչպես եղել է դեռ ԽՍՀՄ տարիներից, այնպես էլ մնա։ Պատանդ ե՞նք դարձել ինչ-որ մարդկանց ձեռքին։ Հազիվ մեր գյուղապետերը իրենց կապերով ու գյուղի ժողովրդով ծաղկացրել ու շենացրել են Ծովագյուղն ու Սեմյոնովկան։ Հիմա ի՞նչ, ուզում եք՝ կյանքը մեռնի՞ այդ գյուղերում։ Դա մենք հաստատ թույլ չենք տա։

Ասում էիք՝ ժողովրդի լառավարություն, ժողովրդի իշխանություն։ Եթե այդպես է, հարամ լինի էն պայքարը, որ ձեզ իշխանություն բերեցինք, բերեցինք, որ ավելի լավը լինի, բայց հիմա մի ամբողջ ժողովորդի հասցրել եք անդունդի եզրին։ Ձեզ ի՞նչ կա. դուք քաղաքում նստած՝ որոշումներ եք կայացնում, բայց չեք մտածում, որ եթե գյուղացին չկինի, քաղաքացին էլ լիքը պրոբլեմներ կունենա։ Պահանջում ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, որպեսզի անձամբ ինքը գա ու վերջնական լուծում տա մեր խնդրին։

Իսկ որ մեր խնդիրը արդար է, դա իշխանությունը մեզնից լավ գիտի։ Ուղղակի, չգիտես ինչու, որոշ իշխանիկներ իրենց երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու չեն ուզում ընդառաջեն մեր ժողովրդի արդար խնդրի լուծմանը»

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ