Արմավիրի մարզում գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Արմավիր-Երևան ավտոճանապարհը։
Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում ստեղծված իրավիճակի և գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրների վերաբերյալ։
Oragir.News-ին գյուղացիները հայտնեցին, որ վերջին շրջանում իրենք վարկեր են վերցրել, ներդրումներ կատարել և սկսել հողագործությամբ զբաղվել, սակայն այժմ կանգնել են լուրջ խնդրի առաջ՝ չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը։
Նրանք նշում են, որ ստեղծված իրավիճակը մեծ ֆինանսական դժվարություններ է առաջացրել, իսկ գյուղատնտեսական աշխատանքներում կատարած ներդրումները վտանգված են։
Բողոքի մասնակիցները պահանջում են ուշադրություն դարձնել խնդրին և գործուն քայլեր ձեռնարկել գյուղացիների արտադրանքի իրացման հարցը լուծելու ուղղությամբ։
Այս պահին ճանապարհի երթևեկությունը խաթարված է։
Մանրամասները՝ տեսանյութում։