Ներքին 1 տարի առաջ - 17:27 18-11-2024

ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը։

Հիշեցնենք, որ երեկ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀԿԿ նախագահ Սասուն խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախագահ Գնել Սանոսյանը, իսկ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Թե ինչու է Սահմանադրության ուժով իշխանության երրորդ ճյուղ համարվող, դատական համակարգի անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավարը հրաժարական տվել՝ կառավարության անդամների, օրինակ, Գնել Սանոսյանի հրաժարականին զուգահեռ՝ հարցի մի կողմն է։

Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները պետք է կատարեր տարիքով ավագը՝ Արմեն Դանիելյանը, սակայն ինչպես պարզվեց՝ վերջինս դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով տարիքով ավագության սկզբունքով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարելուց։ Ըստ այդմ, ԲԴԽ անդամի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԲԴԽ հաջորդ տարիքով անդամը՝ Կարեն Թումանյանը։

Նրա նախագահությամբ արդեն ԲԴԽ-ն պետք է նիստ հրավիրի՝ ընտրելու նախագահին, իսկ նախագահ չընտրելու դեպքում՝ Թումանյանը կշարունակի իրականացնել նախագահի պարտականությունները։
Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր առաջիկա ամիսների ընթացքում, ըստ այդմ, իշխանություններն իրենց աչքի տակ արդեն ունեն ԲԴԽ նոր նախագահի թեկնածուին, որն ըստ օրենքի՝ պետք է լինի դատավոր-անդամ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում, ըստ ամենայնի, կընտրվի Արթուր Աթաբեկյանը։

Ի դեպ, Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 2023թ․ ապրիլի 7-ին, իսկ ԲԴԽ անդամ ընտրվելուց ամիսներ անց՝ 2024թ․ փետրվարին ընտրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ Հատկանշական է մեկ այլ հանգամանք ևս ՝ Աթաբեկյանը ԲԴԽ անդամ է ընտրվել որպես առաջին ատյանի դատարանի դատավոր այն պայմաններում, երբ դատական դեպարտամենտը ծանուցում էր ուղարկել բացառապես Սնանկության դատարանի դատավորներին, թեև պարտավոր էին ծանուցել ԲԴԽ անդամի համար օրենքով նախատեսված չափանիշներին համապատասխանող այլ դատավորներին ևս։

Աթաբեկյանն, ըստ շրջանառվող լուրերի, ազգակցական կապեր ունի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու