Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:50 15-11-2024

Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենիչի գրառումներն էլ չեք տարածելու. Խամոյանը` ՀԾԿՀ նախագահի թեկնածուին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ասօր ԱԺ-ում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին հարցրեց. «Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթներն ակտիվ տարածող եք, այլև հայտնաբերեցի, որ դուք Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագու եք։ Դուք կիսվել եք նրա հետևյալ գրառմամաբ. «Ռուսական կենտրոններից Ալիևին ասում են ՀՀ-ին հարվածի հեղաշրջում կլինի, եկած մարդը միջանցքը կտա»։

Պատգամավորը հարցրեց, թե արդյոք նա շարունակում է մնալ այդ կարծիքին, քանի որ ընտրվում է մի հանձնաժողվի նախագահ, որը գործ է ունենալու, օրինակ, ՀԷՑ-ի հետ։

«Մեզ խոստանում եք, որ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեկտ ԹԻ Վի» հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածելու հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո»,-ՀԾԿՀ նախագահի թեկնածուին հարցրեց Խամոյանը։

Մեսրոպյանը նշեց,որ իրեն լավ են ճանաչում պատգամավորները և Խամոյանը և իր կենսագրության մեջ չկա մի էջ, որի համար իր գլուխը կախի։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում