«Շարունակիր քեռուդ կնգան դոմ*ել»․Փաշինյանի սկանդալային գրառումներն ու արձագանքները․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 օր առաջ - 20:18 30-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 30-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Կառավարության երեկվա նիստից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը չուլանի հետ էր համեմատել եկեղեցիները, այսօր առավոտվանից ֆեյսբուքում եկեղեցականներին ուղղված հայհոյախառն գրառումներ է կատարել, որոնցում նաև սեռական բնույթի բառամթերք է տեղ գտել։ Ելնելով լրագրողական էթիկայից՝ Փաշինյանի առաջին գրառումը չենք մեջբերի, սակայն այն կարող եք տեսնել ձեր էկրաններին։
-
Այս գրառումից րոպեներ անց Փաշինյանը երկրորդ գրառումն է կատարել, մասնավորապես, նշելով․ «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։ Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը հարց է բարձրացրել․ «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։ Թե ինչն է նման գրառումների շարժառիթը հստակ չէ, սակայն կառավարության ղեկավարը մեկ այլ գրառմամբ հիշեցրել է շաբաթներ առաջ համացանցում քննարկվող մի թեմա, որը վերաբերում էր իր ամուսնական կարգավիճակին։ «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է Փաշինյանի վիրավորական գրառումներին և պնդել ․ «Իրենք խուլիգան են, փողոցային են և այնտեղ էլ մնացել են։ Ես դեռ տարիներ առաջ էր, երբ ասացի, որ «սրանք փողոցից տուն չեկան և չեն պատկերացնում իրենք ովքեր են, ինչ պաշտոններ ունեն, ինչպիսի վարքագիծ, կենցաղավարություն պետք է ունենան», դա մնացել է, ոչ մի բան չի փոխվել»,- 168․am-ին տված հարցազրույցում նշել է Գալստանյանը։ Ընդգծելով, որ եկեղեցու նկատմամբ թե՛ վերաբերմունքը, թե՛ հարձակումը նոր չեն՝ Սրբազանը նկատեց՝ զարհուրելի է կրթվելը նորձև համարող երկրի ղեկավարի և նրա տիկնոջ արտահայտությունների կերպը, որ այսօր այսպիսի օրինակ են ծառայում։ «Իրենց վարքագիծը պետք է լինի ամենաօրինակելին, ամենաբարձրը։ Թիրախ դարձնել եկեղեցին, դա նշանակում է ուղղակիորեն այլևս սպառվել են բոլոր հնարավոր տարբերակներով իրենց համակիրների քիմքին հաճելի լինելու հանգամանքը և նաև փորձում են այս ճանապարհով հասնելու դրան։ Ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող տալ, միշտ ասել եմ՝ իրենք խուլիգան են, փողոցային են և այնտեղ էլ մնացել են»,- նշել է նա։

Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանատանը իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացրել։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը։ Դեսպանատուն հրավիրաված քաղաքացիները տեղեկացրել են, որ իրենց մուտքն արգելել են՝ տեղեկացնելով, որ այսօր չեն աշխատում, քանի որ ներսում իրավապահ մարմիններն ինչ-որ գործողություններ են անում։ Թեմայի վերաբերյալ Հունաստանի դեսպանատնից չի հաջողվել պարզաբանում ստանալ, իսկ ԱԱԾ-ից և Քննչական կոմիտեից հայտնել են, որ որևէ գործողություն դեսպանատանը չեն կատարել։ Նշենք, որ մայիսի 19-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը, որը իրականացվել էր Հունաստանի Հանրապետության դեսպանատան միջոցով։

ՔՊ պատգամավորները պաշտպանում են եկեղեցականների դեմ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն գրառումները։ Երբ լրագրողը մեջերեց Փաշինյանի գրառումը և ՔՊ-ական պատգամավորներին հարցրեց, թե այդ բառապաշարն ու գործելաոճը, ըստ նրանց, ինչքանո՞վ է համահունչ «Կրթվելը նորաձև է» շարժմանը, կառավարող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց. - «Այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի լինել կուսակրոն և այլասերված, և դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ՞: Մենք էս դիտանկյունից պետք է հարցին նայենք քաղաքական խոսույթին և խոսույթին առհասարակ, այո, կարող են լինել նաև նման սուր արտահայտություններ և որակումներ: Եվ ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ եկեղեցականներին»: ՔՊ-ականը նաև զգուշացրեց՝ թիրախավորելու և անուն առ անուն հրապարակելու են բոլոր, իր բնորոշմամբ, սրբապիղծներին. - «Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ ազգանուն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:34 Միացված վարսահարդարիչը խլել է 20-օրական երեխայի կյանքը․ RBK
11:48 Սեռական ծառայությո՞ւն․ Աննա Հակոբյանը Բորիս Մուրազիի մասին սկանդալային հայտարարություն է արել
20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
11:23 Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ զառանցում է, ես ի՞նչ մեկնաբանեմ. Աջապահյան
12:16 7-ամյա տղային 5 տարի փակել էին բնակարանում աղբի և տեսախցիկների ներքո․ Lenta
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
12:42 Ռուս կինը արաբ ամուսնուն երշիկ է տվել, ինչի պատճառով ծեծ է կերել ու դուրս շպրտվել տնից․ Lenta
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը