Ներքին 2 տարի առաջ - 20:30 13-11-2024

Այն, ինչ արգելվել է հայ լրագրողին, թույլատրվել է ռուս բլոգերին

Նոյեմբերի սկզբից Երևանում ակտիվ սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման, քաղաքի զարդարման ու մայրաքաղաքն ամանորյա տեսքի բերելու աշխատանքները։

Oragir.News-ը Հանրապետության հրապարակում նկարահանել է իրականացվող աշխատանքները։ Oragir.News-ի լրագրողը ցանկացել էր զարդարման աշխատանքներն իրականացնող աշխատակցի հետ, բարձրանալ ավտոաշտարակի վրա և նկարահանում իրականացնել։

Նախ՝ աշխատակիցները մեզ մերժեցին, հետո նշեցին, որ զանգահարենք պատասխանատուներին։

Փորձեցինք թույլտվություն ստանալ «Սինեմարտ»-ի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանից։ Սակայն նա ևս մեզ արգելեց՝ նշելով, որ դա անվտանգ չէ։

Այստեղ որևէ խնդիր չէր լինի, եթե Oragir.News-ը չպարզեր, որ անցած տարի՝ մայրաքաղաքի տոնածառի զարդարման աշխատանքներն իրականացնելիս, ռուս բլոգերին թույլ են տվել ոչ միայն ավտոաշտարակով բարձրանալ վերև, այլ նաև մասնակցել զարդարման աշխատանքներին և տեսանյութ նկարահանել։








Oragir.News-ը կապ հաստատեց «Սինեմարտ»-ի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է ստացվում, որ այն, ինչ արգելված է հայ լրագրողին, թույլատրվում է ռուս բլոգերին։

«Տոնածառի տեղադրման և զարդարման աշխատանքները մենք չեն իրականացանում։ Հետևաբար մենք դրա համար պատասխանատու չենք»,- ասաց նա։

Oragir.News-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ առանց իրենց հետ համաձայնեցնելու ռուս բլոգերը բարձրանալու համար թույլտվություն չէին կարող տալ և նախօրոք պետք է թույլտվություն ստանալ։

«Տարբերակում դնելու խնդիր չի եղել, մի տարեք այդ ուղղությամբ, պարզապես առանց մեզ հետ համաձայնեցնելու չէր կարող այդ թույլտվությունը տալ։ Եթե դուք ցանկանում եք, օրինակ, վաղը դա նկարահանել, մենք կարող ենք վաղը դա կազմակերպել, մաքսիմալ 5 րոպե տևողությամբ։ Դա շատ վտանգավոր բան է»,- հայտնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Ստացվում է՝ այն, ինչ արգելվում է հայ լրագրողին, թույլատրվում է ռուս բլոգերին։ Փաստացի՝ սեփական երկրում օտարերկրացին ավելի մեծ արտոնություններ ունի։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie