Սպորտ 1 տարի առաջ - 13:39 12-11-2024

Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը. նա պատգամավոր է ընտրվել

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

2015 թվականից ի վեր առաջին անգամ է, որ վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը: 21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդն այժմ զբաղվելու է քաղաքականությամբ: Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրվել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր:

Լաշա Տալախաձեն դարձել է Ռիո-2016-ի, Տոկիո-2020-ի, Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 7 անգամ նվաճել է աշխարհի, նույնքան էլ՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից