Ներքին 1 տարի առաջ - 17:03 11-11-2024

Պարոն Քյարամյանը որոշակի պարզաբանումներ տվել է․ Հովիկ Աղազարյան

«Ի՞նչ քրեական գործ, ասում եք՝ ձեր քրեական գործ, 40 հատ քրեական գործ կա, ո՞ր մեկը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նորություն կա իր քրեական գործից:

Անդրադառնալով դիտարկմանը, որ խոսքը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հնչած հայտարարությունների մասին է, պատգամավորն ասաց, որ դեռ տեղեկատվություն չունի:

Հիշեցմանը, որ հայտարարել էր՝ եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և չասի, թե ով է իրեն զանգել իր անունից, նա սրիկա ու ստախոս է, և հարցին՝ Քյարամյանն անուններ չի տվել, կարելի՞ է պնդել, որ նա սրիկա ու ստախոս է, Աղազարյանն արձագանքեց. «Դա ձեր գնահատականն է, պարոն Քյարամյանը որոշակի պարզաբանումներ տվել է»:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ