Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:00 11-11-2024

Հարկերը պետք է նվազեցվեն․ միայն շրջհարկը կրկնապատկելով՝ ստվերը չի կրճատվելու

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» և կից օրենքներում կատարված փոփոխություններով 2025 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի, կկրճատվի ավելացված արժեքի հարկի հարկի, շահութահարկի հետ համեմատ հարկային բեռի տարբերությունը։ Փոփոխությունների արդյունքում առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվում է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։

Բացի այդ, փոփոխություններով միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ դուրս կբերվեն շրջանառության հարկի այս համակարգից` դրանով այն դարձնելով ավելի հասցեական։ Դրանք են նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները։

Oragir.News-ի հետ զրույցում «Tvyal.com» տվյալների վերլուծության հարթակի տնօրեն, տնտեսագետ Աղասի Թավադյանը նշեց` սա կոմպլեքս խնդիր է, որն անհրաժեշտ է մի քանի տեսանկյունից դիտարկել․

«Առաջին տեսանկյունը․ շրջհարկի օրենքը, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը հիմնականում այնպիսինն է, որ «մաքուր աշխատելը» ձեռք չի տալիս։ Վերջերս օրինակ 21 բենազալցակայաններում ստուգնումներ էին կատարվել, որոնց արդյունքում օրենսդրական խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ՝ որոշ կազմակերպություններով ամբողջությամբ օրենքով միս վաճառեն, ապա մսի գինը կազմելու է 6500 դրամ, իսկ եթե նույն միսը օրենքից դուրս վաճառեն, ապա շուկայում այն կարող է 3500 դրամով էլ վաճառվել։

Եթե բոլորը «մաքուրով աշխատեն», շատ լավ կլինի, սակայն շատ դեպքերում «մաքուրով աշխատելը» կազմակերպություններին ձեռք չի տալիս, կազմակերպությունները, որոնց ուզում են այստեղ ներդրումներ կատարել, կա՛մ չեն ուզում այս ամեն ինչի մեջ խառնվել, կա՛մ էլ փորձում են հեռու մնալ։ Հիմա շրջհարկի օրենքը իսկզբանե ստեղծվել էր փոքր ու միջին ձեռնարկությունների համար, սակայն ավելի շատ օգտագործվում է հարկերից խուսափելու համար։ Խնդիրն այն է, որ տարեկան 115 մլն դրամ շրջհարկը 12 ամսվա բաժանելու դեպքում ստացվում է, որ տվյալ կազմակերպության ամսեկան շրջանառությունը պետք է լինի 10 մլն դրամ, դրանից ակնկալվող 10% շահույթն էլ՝ մոտավորապես 1 մլն դրամ։ Հիմա ենթադրենք փոքր խանութը, որը 1 մլն դրամ շահույթ ունի, դրանից պետք է վարձակալության գումարը վճարի, 3 աշխատողի աշխատվարձ տա, ու շատ հաճախ այդ 1 մլն դրամը պարզապես կարող է չբավականացնել։ Այսինքն՝ նույնիսկ փոքր ու միջին ձեռնարկությունների դեպքում, որոնց համար այս շրջհարկի օրենքը նախատեսված է, այն այդքան էլ չի գործում ու հիմնականում օգտագործվում է հարկերից խուսափելու համար»։

Տնտեսագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ եթե շրջանառության հարկը հանվի, ապա դա խնդիրներ կստեղծի այն փոքր ու միջին կազմակերպությունների համար, որոնք իսկապես դրանով աշխատում են, նրանց հարկային բեռը կմեծանա։ Նրա խոսքով՝ սա կարող է նաև որոշակի ինֆլիացիոն ազդեցություն ունենալ՝ գների բարձրացման տեսանկյունից։ «Մյուս կողմից շրջհարկի օրենքի դուրսբերումով կամ բարձրացումով չէ, որ խնդիրը լուծվելու է, քանի որ այն ավելի հիմնային է և դա պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում «մաքուրով աշխատելը» մրցունակ չէ կազմակերպությունների համար։ Այստեղ պետք է մտածել այնպիսի օրենսդրական բարելավումների մասին, որոնք կփոքրացնեն հարկերը, այսինքն՝ շրջհարկը կամաց-կամաց կվերանա, բայց մյուս կողմից էլ եկամտահարկը, ավելացված արժեքի հարկը պետք է փոքրացնել, որպեսզի մարդիկ կամաց-կամաց դուրս գան ստվերից»,- կարծում է նա։

Աղասի Թավադյանի համոզմամբ՝ մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանի կառավարության համար հարկահավաքությունը դարձել է հիմնական արդյունավետության ցուցանիշ (KPI): Նա շեշտում է՝ կառավարությունը յուրաքանչյուր տարի ջանում է ավելի շատ հարկեր հավաքագրել ու ըստ այդմ ինքն իրեն պարգևավճարներ է բաշխում։

«Սա խնդրահարույց է, որովհետև ճիշտ է՝ 2018-2020 թվականներին այն նորմալ աշխատեց, մարդիկ հեղափոխությունից ոգևորված սկսեցին բավականին մեծ քանակությամբ հարկեր վճարել, ստվերից դուրս եկան, սակայն հիմա հակառակն է տեղի ունենում։ Քանի որ 2024 թվականի 1-ին կիսամյակի համար նախատեսվածից 9%-ով ավելի քիչ հարկեր են հավաքագրվել, այս պահին կառավարությունը ձգտում է հարկերը մեծացնել, դրա համար էլ մենք տեսնում ենք, որ որոշակի տուրքեր ավելացվում են, նորերն են ներդրվում, խոսակցություններ ենք լսում եկամտահարկի կրկնակի հարման մասին, տաքսիստներին կամ շոուբիզնեսի ներկայացուցիչներին պարտադիր կերպով հարկելու մասին և այլն։ Այս պարագայում, երբ իրական տնտեսությունը որոշակի անկում է ապրում՝ օրինակի համար մեր արտահանումը հիմնականում՝ 70%-ով հիմնված է թանկարժեք քարերի արտահանման վրա, ունենում ենք արտհանման ծավալների կրճատում, ավելացված արժեքի հարկի թերհավաքագրում։ Եթե այս ամեն ինչը հաշվի առնենք, ապա դա էլ է ցույց տալիս, որ այս իրավիճակում հարկային բեռի ավելացումը տնտեսվարողներին ձեռք չի տա և կխթանի հակառակը՝ դեպի ստվեր գնալը։

Իր խոսքն ամփոփելով՝ Թավադյանը նկատում է՝ ողջունելի է, որ շրջանառության հարկը բարձրանում է։ «Ընդ որում այստեղ էլ խնդիր կա, որովհետև շրջհարկը 10% չէ, այն ըստ գործունեության տեսակի տարբեր կարող է լինել։ Օրինակ՝ առևտրի և IT կազմակերպությունների համար այն շատ չի բարձրանում, որովհետև մեր տնտեսությունը հիմնականում պայմանավորված է դրանով, իսկ օրինակ արդյունաբերության համար դառնում է 10%, ուստի եթե դու փոքր բիզնես ես ու ցանկանում ես քո արտադրությունը կազմակերպես, չես կարող դա շրջանցես և շրջհարկով անես։ Քանի որ շրջահարկն օգտագործվում է հարկերից խուսափելու համար, պետք է քայլ առ քայլ, ոչ թե կտրուկ ձևով բարձրացվի, սակայն մյուս կողմից էլ պետք հասկանալ, որ հարկերից խուսափելը ոչ թե առանձին՝ անհատական երևույթ է, այլ համակարգային, որը պայմանավորված է ՀՀ-ում առկա բավականին բարձր հարկային բեռով, եթե ինչ-որ մեկը «մաքուրով» աշխատի, դա իրեն ձեռք չի տա։ Մյուս կողմից էլ պետք է մտածել հիմնական հարկերի իջեցման մասին, որպեսզի բիզնեսի բոլոր տեսակները չխուսափեն հարկերից ու գան հարկային դաշտ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ