Ավելին 4 տարի առաջ - 23:29 12-05-2022

Աստղագետներն առաջին անգամ ֆիքսել են մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչի ստվերը

Աստղագետների միջազգային խումբը հրապարակել է Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող Աղեղնավոր A* գերխիտ սև խոռոչի ստվերի առաջին պատկերը: Լուսանկարներն արվել են ութ տարբեր աստղադիտակներով 10 գիշերվա ընթացքում, 2017 թվականի ապրիլին: Հաջորդ հինգ տարիների ընթացքում գիտնականները մշակել են հավաքագրված միլիարդավոր գիգաբայթ տվյալները և առանձնացրել են խոռոչի ստվերը տարբեր աղմուկներից։
Ստացված պատկերը (այն չի կարելի անվանել լուսանկար, քանի որ այն արվել է ոչ թե տեսանելի, այլ սպեկտրի միլիմետրային տիրույթում) խիստ հիշեցնում է մեկ այլ սև խոռոչի՝ M87-ի լուսանկարը: 2019 թվականին հրապարակված M87-ի պատկերը աստղագիտության մեջ սև խոռոչի ստվերի առաջին ուղղակի դիտարկումն էր, սակայն ներկայիս նկարահանումները զգալիորեն ավելի բարդ են պարզվել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան