Ներքին 19 րոպե առաջ - 21:59 04-09-2026

Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին

Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում, ավտոբուսների կանգառը փաստացի վերածվել է կայանատեղիի։ Մեքենաները կանգնած են հենց կանգառի հատվածում, ինչի հետևանքով ուղևորները ստիպված են հասնել ավտոբուսներին՝ երկրորդ գծում կայանված մեքենաների արանքով։

Խնդիրն առավել տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով, որ կանգառից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են ԱԱԾ-ի, Ոստիկանության և Ռազմական ոստիկանության շենքերը։

Ստացվում է՝ օրինապահության ապահովմամբ զբաղվող կառույցների հարևանությամբ ճանապարհային կանոնների խախտումը դարձել է սովորական երևույթ, իսկ այդ կառույցների մուտք ու ելք անող պատասխանատուները կարծես թե նախընտրում են ամուր-ամուր փակել աչքերը։

Թե ո՞վ պետք է վերահսկի, որ ավտոբուսի կանգառը նախատեսված լինի ուղևորների, այլ ոչ թե կայանված մեքենաների համար, և ինչո՞ւ այս հատվածում խախտումները չեն կանխվում՝ հարց է մնում բաց։

Մանրամասները՝ տեսանյութում։