Արտաքին 1 տարի առաջ - 13:55 08-11-2024

Նոյեմբերի 27-ին Պուտինը պետական այցով կլինի Ղազախստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական ​​այցը Ղազախստան նախատեսված է նոյեմբերի 27-ին։ Այս մասին Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։

«Նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի պետական ​​այցը Ղազախստան մեծ նշանակություն ունի բազմակողմ գործընկերությունը խթանելու համար»,- ասել է նա։