Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:54 10-01-2022

Պուտինը հայտնել է, թե ՀԱՊԿ խաղաղապահները որքան ժամանակ կմնան Ղազախստանում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե որքան ժամանակ կմնան ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

«Ղազախստան է ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կոնտինգենտը, և ես ուզում եմ դա ընդգծել՝ սահմանափակ ժամանակաընթացքում, այնքան, որքան դրա կիրառումը հնարավոր կհամարեն Ղազախստանի նախագահը, պետության ղեկավարը և Ղազախստանի ղեկավարը»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի ամենանշանակալի հաջողություններից մեկը եղել է խաղաղապահների առավելագույնս օպերատիվ համաձայնեցումն ու Ղազախստան տեղափոխումը։

«ՀԱՊԿ երկրների զորքերի պլանաչափ համատեղ ուսումնամարզական ​​գործունեությունը թույլ է տվել սեղմ ժամկետներում և առավելագույն արդյունավետությամբ խաղաղապահներ տեղափոխել Ղազախստան»,- ասել է Պուտինը։