copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 23:55 06-11-2024

Մեր թիմի մոտիվացիան այն մարզաշապիկն է, որը մենք կրում ենք․ Ռուի Մոտան՝ «Չելսիի» հետ խաղի մասին

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրում «Նոան» Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ։ Այսօր Լոնդոնի «Ստրեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի ու ֆուտբոլիտ Հովհաննես Համբարձումյանի նախախաղային ասուլիսը։

Ասուլիսի սկզբում «Չելսիի» հետ խաղի մասին խոսել է Հովհաննես Համբարձումյանը․

«Ճիշտ է, երևի ակումբային մակարդակում ամենաուժեղ թիմերից մեկի հետ եմ մրցելու, պատրաստվում ենք վաղը պայքարել առաջին րոպեից մինչև վերջին րոպեն լավ արդյունքի հասնելու համար։ Կապ չունի ես մեկնարկային կազմում եմ լինում, թե՝ ոչ, միշտ տրամադրությունը լավ է ու պատրաստ եմ 100 տոկոսով նվիրվել թիմին»,-ասել է Համբարձումյանը։

Ռուի Մոտայի նախախաղային ասուլիսը՝ «Չելսիի» հետ խաղից առաջ։

-Նախկինում շատ բարձրակարգ թիմերի եք հանդիպել։ Կարո՞ղ ենք ասել, որ սա Ձեր մարզչական կարիերայի ամենակարևոր խաղն է և «Նոայի» հետագա զարգացման համար ի՞նչ նշանակություն ունի այս խաղը։

-Որպես գլխավոր մարզիչ՝ առաջին անգամ եմ թիմիս հետ մրցելու այսքան հեղինակավոր ակումբի դեմ, բայց, ինչպես միշտ, իմ սպասելիքները նույնն են. դուրս գալ խաղադաշտ, ներդնել առավելագույնը, ցույց տալ մեր խաղը, հավատարիմ մնալ մեր խաղային պլանին և վայելել: Սա այն է, ինչ մենք անում ենք յուրաքանչյուր խաղում: Սա այն է, ինչին մենք սպասում ենք, և վաղն էլ բացառություն չի լինի: Շատ ուրախ ենք նման հեղինակավոր ակումբի հետ այսպիսի գեղեցիկ մարզադաշտում խաղալու հնարավորության համար: Վաղը մրցավարի մեկնարկային սուլիչի հետ ամեն ինչ կընթանա բնականոն հունով:

-Ֆուտբոլում հաճախ են ասում, որ կան խաղեր, որտեղ մարիզչը չպետք է մոտիվացնի թիմին, քանի որ ֆուտբոլիստներն արդեն այնքան մոտիվացված են, նկատի ունենալով մրցակցին։ Արդյո՞ք «Չելսիի» հետ խաղն այս դեպքն Է։

-Կարծում եմ՝ մեր թիմի մոտիվացիան այն մարզաշապիկն է, որը մենք կրում ենք՝ «Նոան»: Կարծում եմ՝ սրանից ավելի մեծ մոտիվացիա լինել չի կարող․ դուրս գալ խաղադաշտ ու լինել այնպիսի լավ մրցաշարում, ինչպիսին Կոնֆերենցիաների լիգան է, կերտել պատմություն, որը մենք արդեն իսկ արել ենք: Այո, ճիշտ եք՝ թիմին մոտիվացնելը դժվար չէ, բայց ամեն օր է այդպես: Մրցաշրջանի մեկնարկից ի վեր մեր տղաներն ամեն օր մեծ մոտիվացիայով են լցված եղել մեր մարզումների ու խաղերի հանդեպ: Հուսով եմ՝ վաղը ստիպված չեմ լինի նրանց չափից դուրս շատ էներգիա տալ:

-The Athletic պարբերականը հոդված էր գրել «Նոայի» մասին, օգտագործելով «Park the ark» արտահայտությունը՝ ի նկատի ունենալով «park the bus»-ը, որը նշանակում է խուլ պաշտպանողական ֆուտբոլ։ Ի՞նչ ֆուտբոլ է խաղալու վաղը «Նոան»։

-«Ավտոբո՞ւս կայանել». «Նոան» երբեք «ավտոբուս չի կայանում», մենք դրա կարիքը չունենք, երբեք: Մենք խաղում ենք մեր խաղն այնպես, ինչպես որ պետք է խաղանք: Գիտենք, որ ի դեմս «Չելսիի»՝ խաղալու ենք ֆանտաստիկ թիմի դեմ: Գիտենք, որ նրանք ֆավորիտ են ու կրում են ամբողջ պատասխանատվությունը: Գիտենք և ընդունում ենք սա: Շատ համեստ ենք դա հասկանալու համար, բայց «ավտոբուս կայանել» չենք պատրաստվում:

- 10 տարի առաջ Արևմտյան Եվրոպան ներկայացնող ֆուտբոլիստներն ու մարզիչներն այնքան էլ հաճախ չէին տեղափոխվում Հայաստան: Անձամբ Ձեզ համար ի՞նչն է համոզիչ եղել բավական անսովոր տեղափոխության որոշումը կայացնելիս:

-Այո, ճիշտ եք: Դա շատ հեշտ էր: Ես պարզապես սիրահարվեցի նախագծին և մեր ակումբի նախագահի՝ թիմի զարգացման տեսլականին, քանի որ նա ցանկանում է «Նոայի» անունը տեղակայել եվրոպական ֆուտբոլային քարտեզի վրա: Սա այն է, ինչն ինձ գրավեց: Գրավիչ էր նաև այն, ինչը նա ցանկանում է անել ներքին առաջնությունում ու նպաստել առհասարակ հայկական ֆուտբոլի զարգացմանը: Այսպիսի նախագծերն ինձ դուր են գալիս, քանի որ այն ամբողջ փորձառությունը, որը ես հավաքել եմ, կարծում եմ՝ պետք է նաև վերադարձնեմ ֆուտբոլին: Այս ակումբին միանալու ու վերջինիս զարգացման մասը դառնալու որոշումն ինձ շատ հեշտորեն տրվեց։

-Հայաստանի առաջնությունում խաղերն ընդմիջվում են, քանի որ երկրպագուներն իրենց բողոքն են արտահայտում՝ մտնելով խաղադաշտ։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ինչպես գիտեք՝ ես կարճ ժամանակ է, ինչ հայկական ֆուտբոլում եմ: Իմ ամբողջ կենտրոնացումը բացառապես ակումբի վրա է: Մենք, իհարկե, աշխատում ենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ փորձելով փոխանցել մեր գաղափարներն այն ամենի վերաբերյալ, ինչը բարելավման կարիք ունի: Չեմ կարող խոսել մյուսների փոխարեն: Այն ամենն, ինչ մենք անում ենք որպես ակումբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային օգտակար լինելն է՝ հայկական ֆուտբոլն ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք, իսկ մնացածը քաղաքականություն է, որին մենք չենք խառնվում:

-Գիտենք, որ խաղը բաց կթողնի Գուդմունդուր Թորարինսոնը, մյուս ֆուտբոլիստները պատրա՞ստ են խաղին։

-Բոլոր խաղացողները պատրաստ են վաղվա խաղին ու լավ մարզավիճակում են: Այս պահին միակ խնդիրը կապված է Արտակի հետ:
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com
09:37 Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ Գագիկ Սուրենյան
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում