Ներքին 1 տարի առաջ - 18:00 06-11-2024

Արջերը մտել են Օրգով գյուղ, 2 ոչխար կերել, խնձորի արկղերը շուռ տվել և կերել

Արջերը մտել են Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Օրգով գյուղ և վնասներ պատճառել բնակիչներին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Օրգովի հարևան գյուղի՝ Աղձքի բնակիչներից մեկը։

«Նման դեպք տարիներ առաջ էլ է եղել, որ արջը մտել է Օրգով, բայց նման վնասներ չէր տվել։ Այս անգամ մարդկանց ցանկապատները կոտրել է, դրսում դրված խնձորի արկղերը շուռ է տվել ու կերել, և որ ամենասարսափելին է՝ կենդանիներ է կերել։ Գյուղացիներից մեկը 2 ոչխար էր առել, որ առավոտյան մորթեր, ղավուրմա պատրաստեր, արջը 2 ոչխարին էլ կերել է»,- ասաց բնակիչը։

Նրա խոսքով՝ Օրգովը շատ մոտ է Աղձքին և ամեն պահ կարող են արջերը ձորի միջով իջնել իրենց գյուղ։

«Մարդիկ կան, որ վախենում են ուշ ժամի իջնել բակ, մտածում են՝ արջերը կարող են հարձակվել իրենց վրա»,- ասաց նա։

Հարցին՝ որևէ մեկն անձամբ տեսե՞լ է արջերին, թե՞ ենթադրություններ են, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Բնակիչներից մեկը տեսել է։ Բացի այդ՝ որտեղ գնացել է, կեղտոտել է, կեղտից ևս հասկանալի է, որ արջ է եղել։ Հետո, եթե գայլ լիներ, չէր կարողանա խնձորի ծանր արկղերը շուռ տար և ուտեր»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Աշտարակի համայնքապետարան՝ պարզելու, թե արդյոք տեղյա՞կ են միջադեպից, որևէ քայլ ձեռնարկե՞լ են այդ ուղղությամբ, սակայն, համայնապետարանից պատասխանեցին, որ աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև փոխհամայնքապետը տեղում չեն, չեն կարող մեր հարցերին պատասխանեն։ Կփորձենք ավելի ուշ զանգահարել։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում