Երեկ գիշերը
Oragir.News լրատվական կայքի ծաղրանկարիչ, օպերատոր Զավեն Օհանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի, այնուհետև Էրեբունու բաժին, իսկ թե ինչի համար են բերման ենթարկել պարեկային ծառայության աշխատակիցներն այդպես էլ չեն ասել։
«Ինչու են տարել, այդպես էլ չհասկացա։ 16 ժամ աշխատած, հոգնած, հանգիստ գնում էի տուն, ոչ խմած էի, ոչ ծխած էի, մեկ էլ՝ պարեկները եկան, կանգնեցին կողքս, 2 հոգի դուրս եկան, չեմ էլ հիշում՝ ներկայացան, թե ոչ, և փաստաթուղթ ուզեցին, խնդալս եկավ, ասացի՝ չունեմ, Հայաստանի մեջ ի՞նչ թուղթ։ Ինձ համար քայլելով գնում էի։ Խոսակցություն եղավ, սկսեցին գոռգոռալ»,- պատմեց Զավենը։
Նրա խոսքով՝ ոստիկանների ոչ հարգալից պահվածքից հետո ստիպել է նրանց, որ իրեն տանեն բաժին, իսկ արդեն ոստիկանության բաժանմունքում ոստիկանները զարմացած պարեկներին հարցրել են, թե ինչի՞ համար են քաղաքացուն բերման ենթարկել, եթե ոչ մի հիմք չի եղել․ «Ոստիկանության բաժանմունքում գրել էլ չգիտեին, իմ հասցեն սխալ էին գրել։ Հետո հարցրին, թե որտեղ եմ աշխատում, ասացի՝
Oragir.News-ում, մեկ էլ մի բոյով ոստիկան եկել, ասում է՝ արա՛, էս խի՞ եբ բերել։ Պատճառաբանեցին, թե այդ տարածքում դեպք է եղել․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում։