Ներքին 2 տարի առաջ - 18:07 05-11-2024

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայաստանի նախագծերի կառավարման ինստիտուտը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել, որ նախարարությունը կարևորում է նախագծերի կառավարման կոմպետենցիաների զարգացումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ առաջնային դիտարկելով կառավարիչների ինստիտուտների կայացման խնդիրը:

«Հանրակրթության պետական նոր չափորոշչով 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրում ներդրվել է նախագծային ուսուցումը, որի շրջանակում սովորողները յուրացնում են նախագծային կառավարման և տրամաբանական աղյուսակի մոտեցման (Logical Framework Approach) մտածողությունը։ Բարձրագույն կրթության համակարգում ևս մեծապես կարևորվում է տարբեր ոլորտներում ծրագրերի ղեկավարման կարողունակությունների զարգացումը։ Հաճախ սովորողներն ունեն հետաքրքիր գաղափարներ, որոնք նախագծի վերափոխման և իրագործման համար բավարար հմտություն չունեն։ Այս ուղղությամբ շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության գործիքակազմով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծերի կառավարման կոմպետենցիաների զարգացումը լիովին համահունչ է ՅՈւՆԵՍԿՕ-ի կրթության 4 գերակայություններին, որոնք են՝ սովորել իմանալու համար, սովորել կիրառելու համար, սովորել համատեղ ապրելու համար, սովորել լինելու համար:

Նա նաև շեշտել է նախագծերի կառավարման կոմպետենցիաների զարգացման և քաղաքացիական ակտիվության միջև կապը՝ նշելով, որ սովորողներն առավելապես համախմբվում են իրականությունը վերլուծելու և այդ իրականությունը փոխակերպելու խնդիրների շուրջ՝ բարձրաձայնելով և ճիշտ հասցեագրելով համայնքային կամ խմբային խնդիրներ, ինչը քաղաքացու ձևավորման տեսանկյունից խիստ կարևոր է:

Միջոցառման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանձնել է «Կայունության նախագծի ղեկավար» անվանակարգի մրցանակը:

«Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառման նպատակն է բարձրաձայնել նախագծերի կառավարման կարևորության մասին՝ հանրայնացնելով նախագծերի կառավարման ոլորտում հաջողություններ գրանցած մասնագետներին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ