Ներքին 1 տարի առաջ - 09:34 03-11-2024

Մելիքսեթ Պողոսյանի թայֆեն չի թողնում՝ գործը մտնի դատարան․ Տեղի բնակիչը բողոքում է

«Նախորդ տարի ցորենիս բերքը գողացան տարան, այս տարի էլ՝ դաշտիս խոտը, բայց Սյունիքի քննչականը ոչ մի քայլ չի ձեռնարկում, որ գործը մտնի դատարան, որովհետև Տեղի համայնքապետը պատասխանատվության կենթարկվի, իսկ նրա քեռին Սյունիքի նախկին մարզպետն է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ Խաչիկ Քյարունցը։

«Գործս հասել է Սյունիքի Քննչական կոմիտե, Աղաջանյան Մհերի ձեռքին է, բայց ոչինչ չի անում։ Ասում է՝ չեմ հասցնում, երևի իրեն թելադրում են, ինքն էլ կատարում է։ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի թայֆեն է։

Գյուղը կոռուպցիայի մեջ վխտում է, քննիչն ասում է՝ չեմ հասցնում, եթե չի հասցնում, թող դիմումը գրի, դուրս գա։

Գործը պետք է մտնի դատարան, որ դատարանը որոշի, թե ինչ է լինում, բայց այսպես անորոշ մնացել է։ Էշի ականջում քնած են, թե ինչով է զբաղված Գորիսի Քննչականը, չգիտեմ։ Քննչական էլ մեղավոր չէ, վերևից Մելիքսեթ Պողոսյանի տղեն՝ Սյունիքի դատախազը, ոնց թելադրում է, այնպես էլ անում են։ Բնականաբար, երբ գործը հասնի այնտեղ, քրեական վարույթ է հարուցվելու Տեղի համայնքապետի վրա, դրա համար էլ գործը քնեցնում են։

Խոսում ենք, խնդիրների մասին բարձրաձայնում ենք, գժի տեղ են դնում, ասում են՝ գիժ են, ինչքան ուզում են, թող խոսեն։ Թող գան Տեղ գյուղ, տեսնեն՝ գիժը մե՞նք ենք, թե՞ իրենք։ Մարդը, որ հոգեկան հիվանդ է լինում, անգամ վարորդական իրավունքի վկայական չեն տալիս, բայց ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը, որ հոգեկան խնդիրներ ունի, 7 գյուղի համայնքի ղեկավար է նշանակվել։ Հիմա հոգեկանը ո՞վ է։ Նիկոլ Փաշինյանը չի՞ տեսնում, ուխտի ականջում քնա՞ծ են։ Տեղ գյուղում այնպիսի վիճակ է, ոնց որ գայլը մտած լինի գառների մեջ»,- ասաց Տեղ գյուղի բնակիչը։

Նրա խոսքով՝ գործող համայնքապետի կառավարման օրոք բազմաթիվ բնակիչներ լքում են գյուղը․

«Վարկ եմ վերցրել, բերք եմ ցանել, որ գողանա՞ն։ Էլ մարդ չմնաց գյուղում, սաղ փախան, գնացին։

Ով էլ որ գալիս է՝ ստուգումներ իրականացնի համայնքում, մի կտոր հաց են տալիս, թևերի տակ մի բան դնում, ուղարկում են։ Լուրջ մարդ չկա, որ գա, Տեղ համայնքը ստուգի, տեսնի, թե ինչ է կատարվում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ