«Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունից հետո FAF-ը շնորհակալություն է հայտնել Գյումրիի «Շիրակին» ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ՝ կոչ անելով մյուս ակումբներին ևս հայտնել իրենց դիրքորոշումը։
«Շնորհակալություն ենք հայտնում «Շիրակ» ֆուտբոլային ակումբին ստեղծված իրավիճակի իր դիրքորոշումն արտահայտելու և հայկական ֆուտբոլի առողջացման գործընթացին մասնակցելու պատրաստակամության համար։ Սպասում ենք մյուս ակումբների դիրքորոշմանը»,- ասված է FAF-ի տարածած հայտարարության մեջ։
FAF-ի այս հայտարաությունից հետո «Ալաշկերտը», «Վեստ Արմենիան» և Երևանի «Արարատը» աջակցությունն են հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը։
Հիշեցնենք, որ «Շիրակը» պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ «ՀՖՖ ղեկավարությունը պետք օր առաջ հեռանա»։