Մամուլ 1 տարի առաջ - 08:35 02-11-2024

ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել» են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ի նախօրեի նիստում, Անդրանիկ Քոչարյանից բացի, «կատոկել» են նաեւ Հովիկ Աղազարյանին` Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի համար։ Որոշ պատգամավորներ ասել են՝ պատիվ չի բերում մեզ, որ անձնական շահից ելնելով քննադատենք պաշտոնյային, ժողովուրդն ի՞նչ կմտածի մեր մասին։

Հիշեցնենք, որ Աղազարյանը Քյարամյանից հետաքրքրվել էր ավտոներկրողների դեմ հարուցված քրգործերից՝ դրանք որակելով ապօրինի, ինչին ի պատասխան՝ ՔԿ նախագահն Աղազարյանին մեղադրել էր իր որդու համար քննությանը միջամտելու հարցում։ Ա

ղազարյանը նիստում վստահեցրել է, որ հարյուրավոր ավտոներկրողների հետ է հանդիպել` նրանց բողոքն է փոխանցել Քյարամյանին, ոչ թե իր որդու։ Աղազարյանին հանդիմանել է նաեւ Փաշինյանը, որ Քյարամյանը, այո, իրեն ճիշտ չի պահել, բայց դու էլ չես զիջել, ասել է, որ պետք է ավելի զուսպ լինեն, անգամ բարկացել է Աղազարյանի վրա, թե՝ միջադեպից հետո մեկ անգամ ասացիր, որ Քյարամյանը պիտի հեռանա` վերջ, սահմանափակվեիր, մինչ այսօր կրկնում ես։ Ոմանք տպավորություն են ստացել, որ Փաշինյանը Քյարամյանին չի պատրաստվում նեղացնել եւ նեղվում է Քյարամյանին պատժելու մասին խոսակցություններից։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ