Ներքին 2 տարի առաջ - 16:15 02-04-2024

Հովիկ Աղազարյանին և «հին գվարդիայի» մյուս անդամներին՝ ավելի շատ պրեմիա

Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի ծերացած «ուսապարկերի» հերթական բենեֆիսն էր։ Oragir.News-ն անդրադարձել է Գագիկ Մելքոնյանի մտավարժանքներին, այսօր ընթերցողին ենք ներկայացնում մեկ այլ «ականավորի»՝ Հովիկ Աղազարյանին։

Հովիկ Աղազարյանը բավական հարուստ կենսագրության տեր անձնավորություն է։ Այսպես, նա եղել է գիտաշխատող, ասպիրանտ․ ազատագրական պայքարի սկզբնամասում անդամագրվել է Սուրենավանի ջոկատին, այդ ընթացքում ընտրվել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՅԴ խմբակցության անդամ։ Հետագա ժամանակաշրջանում Հովիկ Աղազարյանը հասել է դաշնակցական հիերարխիայի բարձունքներին՝ 1996 թվականին ընտրվելով ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։

1998 թվականին հեռացվել է ՀՅԴ շարքերից, կարճ ժամանակ հետո մեկնել արտերկիր, շուրջ մեկուկես տասնամյակ այնտեղ զբաղվել արտագնա աշխատանքով։

Այնուհետև Հովիկ Աղազարյանին տեսնում ենք նոր հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, որի վարչության անդամ է դարձել 2016 թվականին և «բարով-խերով» պաշտոնավարում է առ այսօր։

Հովիկ Աղազարյանը հայտնի է, որպես, մեղմ ասած, ոչ միանշանակ ընկալվող ասույթների հեղինակ։ Դրանք հիմնականում վերաբերում են հայ ժողովրդի՝ արդեն, ցավոք, անցյալ ռազմական հաջողությունների հերքմանը։ «Քարվաճառը մերը չէր», «Տավուշի մարզին կից այդ 4 գյուղերը մերը չեն» և այդ կարգի բազմաթիվ հայտարարություններ Աղազարյանը հեշտությամբ և առանց որևէ բարոյական սահմանափակման անում է այն դեպքում, երբ ժամանակին նա էլ էր «ներդրում ունեցել», որ հիմա Ադրբեջանի պահանջած հողերն անցնեին Հայաստանի տիրապետության տակ։

Հովիկ Աղազարյանը նաև բարեհոգաբար նշում է իր անձնական բարեմասնությունները։ 2023 թվականի մարտին կայքերից մեկին տված հարցազրույցում նա ուղղակի հայտարարել էր․ «Ամեն առավոտ, որ սափրվում եմ, նայում եմ հայելու մեջ։ Հայելու մեջ նայելիս՝ նայում եմ իմ աչքերին, և փողկապը կապելու ժամանակ երբեմն հիանում եմ ինձնով, որ տես՝ մեր ժողովուրդն ինչ լավ պատգամավոր ունի․․․»։

Հովիկ Աղազարյանն իր համար բավական տհաճ ավարտ ունեցող բնավորության գիծ ունի՝ հայտնվել սխալ տեղում և սխալ ժամի․ հայտնի են նրա մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքեր, որոնց հետևանքով նա վնասներ է կրել։ Հովիկ Աղազարյանին ծեծել են թե՛ Եռաբլուրում, թե՛ Ազգային ժողովի մերձակայքում (մոտավորապես՝ «Ոսկե հորթ»-ից հայտնի դերնախագահ Ֆունտի նման, որը նստել էր թե՛ ցարի օրոք, թե՛ ՆԷՊ-ի – հեղ․)։
Միայն նախանձել կարելի է Հովիկ Աղազարյանի լավատեսությանը, որ այդքանով հանդերձ դեռ «հավատում է Հիսուսին», ճիշտ է՝ «Փաշինյանին ճանաչելուց հետո»։

Իշխանություններին իրենց նվիրումի այդքան բուռն դրսևորումները Հովիկ Աղազարյանից և մյուս «հինգվարդիականներից», ըստ ամենայնի, բավական մեծ ռեսուրսներ է տանում, և նպատակահարմար ենք գտնում կառավարությանը՝ դիտարկել տարեց «ուսապարկերին» ավելի շատ պրեմիա վճարել։ Նրանք վաստակել են դա։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը