Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 09:40 08-06-2026

Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Տոկաևի պաշտոնական կայքը:

«Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Տոկաևը։

Տոկաևը ողջ հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետականության զարգացման ճանապարհին, ինչպես նաև խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն: