Ներքին 2 տարի առաջ - 23:22 01-11-2024

Շիրակի մարզում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Շիրակավան գյուղի վարչական տարածքում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արամայիս Մ.-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ս.-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամայիս Մ.-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Մելիք Մ.-ն և 50-ամյա Գոհար Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Գոհար Խ.-ի կենսաբանական մահը։

Իսկ դեպքի վայրում «Mercedes»-ի վարորդ Վարդան Ս.-ի մոտ ախտորոշվել է «ճնշման բարձրացում», ով բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ