Ուղիղ եթեր
Սպորտ Ներքին 1 տարի առաջ - 11:13 01-11-2024

Սուրեն Գրիգորյանը՝ ոսկե, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 218 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել մինչև 20 տարեկանների առաջնությունում: Պողոսյանն առանձին վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Պոկում վարժության արդյունքներով հայ մարզուհին ցույց է տվել 100 կգ արդյունք, իսկ հրում վարժությունն ավարտել է 118 կգ արդյունքով:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը երկամարտի 202 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը:

Մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը՝ երկամարտի 350 կգ արդյունքով (157+193 կգ): Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալները: Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Մնացական Աբրահամյանը՝ երկամարտում ցույց տալով 343 կգ արդյունք (152+191 կգ):

Ավելի վաղ Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել էր Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց էր տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող էր կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:

Պատանեկան հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել էր փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով դարձել էր փոքր ոսկե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել՝ երկամարտում գրանցելով 298 կգ արդյունք:

89 կգ քաշայինների պայքարում Վալերիկ Մովսիսյանը ևս բրոնզե մեդալ էր նվաճել՝ երկամարտում ցույց տալով 339 կգ արդյունք: Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում էր կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա փոքր արծաթե մեդալ էր նվաճել: Հրում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցմամբ ցույց էր տվել 184 կգ արդյունք:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների առաջնությունում:

Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): 55 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը երկամարտի 224 կգ արդյունքով 5-րդն էր:

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։

Ամենից շատ դիտված

18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը