Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:50 31-10-2024

Պատերազմի հերոսների ջնջված նկարները վերականգնվել են 

Հոկտեմբերի 20-ին Երևանում ջնջել էին պատերազմում զոհված հերոսների նկարները։ Այս արարքը հանրային մեծ արձագանք էր ստացել:

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ հերոսների ջնջված նկարները վերականգնվել են։

Տեղի սննդի կետերից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում պատմեց, որ նկարները երեկ գիշեր վերականգնել են երկու աղջիկներ։ Սակայն նրանց մասին որևէ ինֆորմացիա հայտնի չէ։

Հերոսների նկարների կողքին գրված էր՝ «Հիշենք մեր հերոսներին», որը ևս ջնջել էին: Այն ևս վերականգնել են և ավելացրել․

«Հիշենք մեր հերոսներին ու ապրենք մաքուր Հայաստանում»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երևանի մեկ այլ հատվածում ևս ջնջել էին հերոսների նկարները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ