Ներքին 2 տարի առաջ - 17:50 30-10-2024

Մեկ անձից գնումները չնչին տոկոս են կազմում. ՊՎԾ պետ

ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պետական գնումների գործընթացին՝ ընդգծելով, որ երբ հստակ նշված չեն լինում գնվող ապրանքի տեխնիկական պարամետրերը, մեծ սողանցք է առաջանում անբերախիղճ մատակարարների համար։

Ըստ նրա՝ այդ դեպքում գնային մեծ սեգմենտի մեջ գերշահույթ ստանալու համար անբարեխիղճ մատակարարները անորակ սարքեր կամ պիտույքներ են տալիս:

Պետրոսյանն անդրադարձել է նաև մեկ անձից գնումներին. «Եռամսյակային կտրվածքով պետական կառավարման համակարգում իրականացվում է շուրջ 2800-3000 հանրային գնում: Մեկ անձից գնումները այդ ծավալի մեջ չնչին տոկոս են կազմում: Մենք իրավասու ենք վերահսկել հանրային գնումների ոլորտն ամբողջությամբ, և մեկ անձից գնումների մասով վերհանված խնդիր երբ լինում է, բնականաբար, առաջարկներ ենք ներկայացնում այդ մարմիններին՝ լավարկելու գնման գործընթացը»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ