Բնակարան, ավտոմեքենա, ավանդներ, 24 մլն դրամ եկամուտ․ Բաբկեն Թունյանի և կնոջ ունեցվածքը
copy image url

Բնակարան, ավտոմեքենա, ավանդներ, 24 մլն դրամ եկամուտ․ Բաբկեն Թունյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին 5 ամիս առաջ - 22:30 28-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի և նրա կնոջ՝ Քնարիկ Իսոյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Բաբկեն Թունյանը պատգամավոր է դարձել 2018-ի իշխանափոխությունից հետո՝ նույն թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում՝ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ 2021-ի արտահերթ ընտրություններում Թունյանը պահպանել է իր մանդատը, ընտրվել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, սակայն 2022-ից փաստացի հանձանաժողովը հենց ինքն է ղեկավարում, քանի որ ՔՊ-ն պաշտոնանկ արեց հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Վահե Հակոբյանին։

Որպես անշարժ գույք՝ Թունյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը նա ձեռք է բերել 1994 թվականի հոկտեմբերի 11-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Բաբկեն Թունյանը հայտարարագրել է 2004 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը՝ 2018 թվականի մայիսի 8-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։

Թունյանը հայտարարագրել է նաև 10 հազար դրամ արժեքով մի բաժնեմաս, որը ձեռք է բերել 2015 թվականի մարտի 13-ը։ Թե որ ընկերությունում է այս բաժնեմասը, ՔՊ-ական պատգամավորը չի նշել։ Տարեվերջին այս բաժնեմասը պահպանվել է։

Պատգամավորը տարեվերջին Հայաստանի առևտրային բանկերից մեկում ունեցել է 200 հազար դրամ անվանական արժեքով անանդ։

Բաբկեն Թունյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 779 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 569․700 դրամ։ Նա ունեցել է նաև 1 մլն 200 հազար դրամ և 1200 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 900 հազար դրամ և 1100 դոլար։

ՔՊ-ական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 428․535 դրամ, որը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 534․572 դրամ։

Թունյանն իր եկամուտներից 5 մլն 200 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 12 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։

Պատգամավորի կինը՝ Քնարիկ Իսոյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Վերջինս ունեցել է նաև 700 հազար դրամ, 2316․11 դոլար և 2107 եվրո անվանական արժեքներով ավանդներ, որոնք տարեվերջին կազմել են համապատասխանաբար 2 մլն 9803․8 դրամ, 2484․88 դոլար և 2128․12 եվրո։

Քնարիկ Իսոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 350 հազար դրամ, տարեվերջին՝ 1 մլն 300 հազար դրամ։ Նա ունեցել է նաև 1 մլն 700 հազար դրամ, 3500 դոլար և 400 եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 1 մլն 700 հազար դրամ, 3500 դոլար և 800 եվրո։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 13 մլն 703․661, որից 6 մլն 703․661 դրամը՝ Կադաստրի կոմիտեից ստացած աշխատավարձն է, 7 մլն դրամը՝ Հայբիզնեսբանկից վարկի տեսքով ստացած փոխառությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 308․356.5 դրամ։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»