Ներքին 2 տարի առաջ - 21:45 24-10-2024

ՔՊ-ականները փորձում են «Սև բերդ» ամրոցը խլել Բալասանյան ընտանիքից

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները փորձում են «Սև բերդ» ամրոցը խլել Բալասանյան ընտանիքից։ Շրջանառվում է տեղեկություն, որ իշխանությունները այն մտադիր են նվիրել այն գործարար Սամվել Ալեքսանյանին։

Oragir.News-ը համառոտ ներկայացնում է պատմամշակութային հուշարձան համարվող շենքի ձեռքից ձեռք անցնելու պատմությունը։

«Սև բերդ» ամրոցը Գյումրիի այցեքարտերերից մեկն է, 1834թ. կառուցված ամրոցը ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Մինչև 2005 թվականի մայիս ամիսը «Սև բերդը» գտնվում էր Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մայիսից հետո ամրոցը ֆիզիկական անձի անունով է գրանցվել։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ամրոցը սկզբում գյումրեցի Հայրապետյանների ընտանիքն էր գնել, նույնիսկ հասցրել էին որոշակի աշխատանքներ կատարել, բայց վերջնական տեսքի չէր բերվում։

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքը «Սև բերդ» ամրոցը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարար Հայկ Հայրապետյանից 2012 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Բալասանյանը նոր էր ընտրվել Գյումրիի քաղաքապետ, իսկ Հայկ Հայրապետյանի ընտանիքը վաճառքի էր հանել ամրոցը։

2012 թվականին Հայկ Հայրապետյանը եկել էր Լենինգրադից և այդ ժամանակ արդեն սկսվել էին ամրոցի շինարարական աշխատանքները։

«Սև բերդ» ամրոցը իշխանության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2020 թվականի սեպտեմբերից, հարուցվեց քրեական գործ (ՊՆ և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք ելնելով անձնական շահագրգռվածությունից ու չարաշահելով իրենց լիազորությունները՝ ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը):

Քրգործը ինչքան արագ աղմուկ բարձրացրեց, այդքան արագ էլ մարեց։ Այս քրգործի ընթացքի մասին հանրությունը ոչինչ չիմացավ։

2023 թվականի դեկտեմբերից այս քրգործի մասին նորից խոսակցություններ եղան, երբ խզվեց «ՔՊ» և «Բալասանյան դաշինք» խմբակցությունների միջև ստորագրված հուշագիրը։

Հիշեցնենք, որ օրերս Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասը սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում եղան ձերբակալություններ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը