Ներքին 2 տարի առաջ - 22:30 24-10-2024

Ավտոմեքենա, 31 մլն դրամ փոխառություն, 38․5 մլն դրամ եկամուտ․ Վահագն Ալեքսանյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարագիրը, ով հանրության լայն շերտերին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իր նախկին թիմակիցներին համեմատել էր ուսապարկերի հետ, նշել՝ եթե Փաշինյանը նրանց փոխարեն իր ուսապարկերի թեկնածությունն առաջադրեր, վերջիններս ավելի շատ ձայն կստանային։

Հիշեցնենք, որ նախկին ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանը 2019-2021թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, իսկ 2021-ի ապրիլին դարձել ԱԺ պատգամավոր։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ալեքսանյանին հաջողվել է պահպանել իր մանդատը։

Անշարժ գույք՝ բնակարան, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2011 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Պատգամավորը 31․813․600 դրամի չափով հանձնած փոխառություն ունի «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Ալեքսանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 630 հազար դրամ, տարեվերջին՝ 1․933․846 դրամ։ Նրա կախնիկ միջոցները տարեսկզբին կազմել են 5 մլն 400 հազար դրամ, տարեվերջին՝ 3 մլն դրամ։

Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 38 մլն 582․080, որից 9 մլն 950․080 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 28 մլն 632 հազար դրամը՝ ԱՄԻՕ բանկից ստացված փոխառությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 632 հազար դրամ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա

Ձեզ գուցե հետաքրքրի