Արտաքին 1 տարի առաջ - 12:00 24-10-2024

Մեզ Կիևն է պետք․ Զախարովայի պատասխանը Զելենսկուն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան երկրի բնակչությանը տեսաուղերձ է հղել, որի ժամանակ արտառոց գրությամբ շապիկ է կրել, շապիկի վրա գրված է եղել «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք»։ Այս մասին տեղեկացնում է RBK-ի ուկրաինական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Զելենսկին այս շապիկը նվեր է ստացել Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Աննա Գոպկոյից՝ հոկտեմբերի 23-ին՝ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման մասնակիցների հետ Զելենսկին քննարկել է Ուկրաինայի «Հաղթանակի պլան»-ը՝ կոչ արել համատեղ աշխատել դրա կետերի իրականացման համար։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը կարող է օգնել միավորել ինչպես ուկրաինացիներին, այնպես էլ համաշխարհային հանրությանը Ուկրաինային աջակցելու շուրջ։ «Մեր հաղթանակի համար մեզ անհրաժեշտ է հենց այնպիսի միասնություն, որը կար ռուսական լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահի կրած շապիկին բավականին կոշտ է արձագանքել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Փոքր ինչի՞ պես՝ ԽՍՀՄ-ի՞, Ռուսական կայսրությա՞ն: Օ՜, հասկացա՝ Կիևյան Ռուսիայի պես: Դրա համար մեզ պետք է Կիևը: Եվ դու դա ինքդ ասացիր, գրողի տարած հիմար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը պնդել էր, որ իր երկիրը Կիևան Ռուսիայի միակ օրինական ժառանգն է։






Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:02 Դերասան Լևս Դավթյանն ու Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան