Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 16:50 23-10-2024

Հայաստանը Թուրանի մաս չպետք է դառնա․ հարցում

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan (Թուրանի ձայն) երգի միջազգային մրցույթում:
«Հայաստանը Հաղթեց Voice of Turan միջազգային մրցույթում։ Շնորհակալ եմ Տեր»,- ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։

Նրա գրառումը բազմաթիվ քննադատությունների էր արժանացել սոցհարթակներում։ Օգտատերերը գրում էին, որ «Թուրանի ձայն» երգի միջազգային մրցույթում մասնակցելը Հայաստանին պատիվ չի բերում։

Oragir.News-ը թեմայի շուրջ խոսել է նաև քաղաքացիների հետ, հետաքրքրվելով՝ սպասելի՞ էր, որ Հայաստանը կհաղթի «Թուրանի ձայն» երգի մրցույթում, և ի՞նչ են մաղթում հայ մասնակցին։

Հարցվածներից շատերը չկարողացան պատասխանել հարցին, թե արդյո՞ք սպասելի էր տվյալ մրցույթում հաղթելը։

Նրանք երգչուհուն միայն հաջողություն մաղթեցին։ Մի կին էլ, պատասխանելով հարցին, ասաց․ «Արդեն ամեն ինչ սպասելի է, հաջողություն եմ մաղթում»։

Հարցվածների մեջ էր նաև «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ով նշեց, որ Հայաստանը թուրանի մաս չպետք է լինի․ «Վիրավորական էր․․․ իմ ընկալմամբ Հայաստանը թուրանի մաս չպետք է լինի, բայց ցավալիորեն մեր երկրում կան մարդիկ, ովքեր փորձում են ամեն գնով Հայաստանը Թուրանի մասնիկ դարձնել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ