Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:00 23-10-2024

Երևանը «դորդ ու բեշ» են արել, եկել են Հոկտեմբերյան. կենդանասերները բողոքում են

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մի խումբ կենդանասերներ մեկնել էին Արմավիր` աջակցելու Նառա Հունանյանին։

Նառա Հունանյանը ևս կենդանասեր է և վերջերս, իր նշմամբ, շներին կերակրելու համար հարևանների ստորագրություններով առևանգվել և մի քանի ժամով հայտնվել է Նուբարաշենի հոգեբուժարանում։

Կենդանասերները հանդիպեցին Արմավիրի համայնքապետի՝ Վարշամ Սարգսյանի հետ։ Զրուցեցին, ներկայացրին իրենց պահանջները, լսեցին համայնքապետի կարծիքը։ Առաջարկեցին նրան համագործակցել կենդանասերների, այլ ոչ թե ՀՈԱԿ-ի հետ, որը փողերի լվացման և կենդանիների վերացման կենտրոն է, և որը, չնայած տենդեռի մասնակցելու իրավունք չուներ, մասնակցել և շահել է այն։ Ստացել է 3 միլոն ՀՀ դրամ, բայց ինչպես տեսնում ենք քաղաքում կան չստերջացված կենդանիներ, չնայած նրան, որ ականջին ունեն համապատասխան պիտակ։

Oragir.News-ին տված հարցազրույցում Նառա Հունանյանը ասաց, որ իրեն պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր ստիպել են իրեն հոգեբուժարանում անցկացնել այդ մի քանի ժամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ