Ծարավ Աղբյուրի նորակառույց թաղամասի բնակիչները բողոքում են
copy image url

Ծարավ Աղբյուրի նորակառույց թաղամասի բնակիչները բողոքում են

Ներքին 3 տարի առաջ - 17:19 26-06-2021

Երևանի Ծարավ Աղբյուրի նորակառույց թաղամասի բնակիչները պայքարում են թաղամասի խնդիրների դեմ:

Բնակիչները բողոքում են, որ թաղամասը չունի քաղաքաշինական նորմերով սահմանված հեռավորությամբ դպրոց-մանկապարտեզ:

Մոտ 10 հազար բնակիչ բախվել է թաղամասի գերծանրաբեռնվածության խնդրին։ Կանաչ տարածքներն ու խաղահրապարակները քիչ են և օր օրի ավելանում են բարձրահարկ նորակառույցները:

Քաղաքացիները նշում են, որ լրացուցիչ անհարմարություն է պատճառում շինհրապարակում, որտեղ կանգնեցվող կռունկների կարող են վթարային իրավիճակի հանգեցնել:

Բայց գլխավոր խնդիրն այն է, որ թաղամասի անմիջապես հարևանությամբ մի քանի մետրի վրա կառուցում են երկմուտքանի 12-հարկանի շենքեր, որոնք, բնակիչների խոսքով, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնելու թաղամասի համար: