Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:42 21-10-2024

Խնդրում եմ՝ նոյեմբերի 1-ից տրասնպորտից օգտվելիս վճարեք 2 տարբերակով՝ 100 դրամի, կամ QR կոդի. Ավինյան

«Մոտավորապես 7,5 միլիարդ դրամ Երևանի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում սուբսիդավորում է «Երևանի» ավտոբուս ՓԲԸ-ն»: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևան քաղաքաում հասարակական տրանսպորտն ապահովելու համար այս ծախսերը գնալով ավելանում են և ամեն նոր գնված շարժակազմի հետ ծախսերը շարունակելու են ավելանալ: Այս տարի գնել ենք 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս և դեռևս պետք է շարունակենք այդ ծրագիրն իրականացնել: Եվ ինչ ենք մենք խնդրում և առաջարկում. նվազագույնը նոյեմբերի 1-ից մենք խնդրում ենք, որ տրանսպորտից օգտվելիս վճարման 2 եղանակ օգտագործեք: Առաջին եղանակը 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, որը ձեզ թույլ կտա միանգամից սարքից օգտվելով 100 դրամը թողնել այնտեղ և օգտվել տրանսպորտից։ Երկրորդը՝ միասնական տոմսային համակարգի նախնական մասնիկն է՝ էլեկտրոնային տոմսը, որը կարող եք գնել տերմինալներից QR կոդով»,- ասաց Ավինյանը:

Ըստ նրա՝ ամենահարմար ձևը հեռախոսով սմարթֆոնից օգտվելն է՝ այս պահին առկա Թելսելում առկա հնարավորությամբ։

«Սա օգնելու է շահույթների շարունակական աճ ապահովել, խուսափել ստվերից և անցումը միասնական տոմսային համակարգին շատ ավելի դյուրին է դարձնելու։ Եվ եթե ուզում ենք Երևան քաղաքում ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ, մենք էլ խնդրում ենք ձեզ աջակցել մեզ այդ գործում և սկսել օգտվել կամ տոմսային համակարգից, կամ միշտ ունենալ 100 դրամանոց մետաղադրամ, որը կգցեք սարքի մեջ»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին