ՆԳ նախարարությունը հորդորում է արցախցիներին գազի բալոններից օգտվելիս խստագույնս պահպանել անվտանգության կանոնները
ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ գազի բալոններից օգտվելիս խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: