Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:41 20-10-2024

Արևմուտքի ծառաները մշտապես ուզել են խարխլել հայ-ռուսական բարեկամությունը․ ՀԿԿ քարտուղար

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ անցկացվում էր միջոցառում` նվիրված Ռուսական կայսրության գեներալ Իվան Պասկևիչի կողմից 1828 թվականին Երևանի բերդի գրավման 197-ամյակին։

Մասնակիցները վաղ առավոտյան ծաղիկներ էին խոնարհել Նորագյուղ թաղամասում գտնվող Պասկևիչի` Բլուր անունով հայտնի վայրում` գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին առջև։

Շահումյան հրապարակից միջոցառման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այդտեղից` Վազգեն Սարգսյանով դեպի Բեյրութի փողոց, իսկ այնտեղից էլ` Ռուսական դեսպանության տարածք, որտեղ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարի Երջանիկ Ղազարյանի խոսքերով, պարզելու են հաղթանակի դրոշը։

«Հայ-ռուսական բարեկամության պատմությունը մշտապես ուզել է խարխլել Արևմուտքը և արևմտամետ ուժերը, որոնք Արևմուտքի ծառաներն են։ 2018 թվականի իշխանազավթումից հետո, մեր բնորոշմամբ, այս իշխանությունը օր օրի վատթարացնում է հայ-ռուսական հարաբերությունները»,- ասաց Երջանիկ Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ